-
02.10.2013|
17:34
Զարուհու պահվածքը ամենևին էլ պոպուլիստական չէ: Այն նաև վրեժ չէ` սահմանում տեղի ունեցած հայտնի միջադեպի հաշվով: Երբ բոլորս գրեթե միաձայն պաշտպանեցինք իրեն: Ոչ. հետ չեմ վերցնում պաշտպանությունս:
-
02.10.2013|
17:28
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի հերթական շոուն այս անգամ ԵԽԽՎ-ում էր: Սերժ Սարգսյանին ուղղված նրա հարցը ոչ միայն հակադիր բևեռի` իշխանության, այլև սեփական կուսակցության անդամների կողմից անընդունելի է համարվում:
-
02.10.2013|
17:05
Լրատվական կայքերն ու սոցցանցերը թնդում են հերթական «սկանդալից»: ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում հարց է ուղղել Սերժ Սարգսյանին. «Լուրեր կան, որ Դուք եվրոպական կազինոներում 70 միլիոն եվրո եք տանուլ տվել»: Եվ ի՞նչ եք կարծում, Սերժ Սարգսյանը հաստատե՞լ է այդ լուրերը ԵԽԽՎ պատվիրակների ներկայությամբ:
-
02.10.2013|
17:00
Կան բաներ, որոնք անգամ Կեսարի կնոջն անթույլատրելի են:
Այն ժամին, երբ «Ժառանգության» մի մասն այստեղ ուժային «դեմք» Գևորգ Կոստանյանին կողմ էր քվեարկում, իսկ դրանից առաջ էլ սեփական ղեկավար Րաֆֆին էր մյուս ուժայինին մեծարել` «զորավար» հանգանակությամբ, «Ժառանգության» ձախ ձեռք Զարուհին կրկին «վազքապառկիկ» եղավ: Ցավալիորեն՝ արդեն եվրոպաներում: Պառկեց Եվրոպայի փողոցում ու դժվար թե այլևս վեր բարձրանա:
-
02.10.2013|
16:42
«Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ նախագահ Զարուհի ՄԵՋԼՈՒՄՅԱՆՆ այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ համաներման հարցին` ասելով, որ կան երկրներ, որոնք, ի տարբերություն Հայաստանի, համաներումը շատ ակտիվորեն կիրառում են: Այդ երկրներից են Իրանը և Վրաստանը:
-
02.10.2013|
16:21
Այսօր «ՈՒրբաթ» մամուլի ակումբում, խոսելով «Համաներման սոցիալ-հասարակական հետևանքները» թեմայի շուրջ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ փորձեց ներկայացնել, թե ինչ բան է պատիժը, ինչպես և որքանով է այն կատարում իր ֆունկցիաները:
-
02.10.2013|
15:14
Այսօր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ելույթից հետո նախագահը պատասխանեց նաև հարցերի։
-
02.10.2013|
12:59
Այսօր ԱԺ-ն շարունակեց համաներում հայտարարելու հարցի քննարկումը: Խոսնակ Հովիկ Աբրահամյանը այս հարցի շուրջ ելույթ ունեցավ, ընդգծելով, որ սա հասարակության կողմից սպասված քայլ է և նպաստելու է համերաշխության, միասնականության մթնոլորտի ամրապնդմանը:
-
02.10.2013|
11:25
Այսօր մեկնարկել է «Հասարակական առաջընթաց» քաղաքացիական նախաձեռնության «Արտագաղթի հոգեբանությունը. Գաղթականի կյանքը իջեցված սոցիալական կարգավիճակի պայմաններում» խորագրով գիտաժողովը։
-
02.10.2013|
11:14
Քննարկելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին Հայաuտանի Հանրապետության նախագահի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.